Նոյեմբերի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դավիթաշեն 1-ին թաղամասից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Դավիթաշենի 3-րդ թաղամասի 65-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 5-ն, ժամը 20-ի սահմաններում, Տիգրան Պետրոսյան փողոցի մանկական սրճարանում մի կնոջ պայուսակից գողացել է փող:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ