Նոյեմբերի 8-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սվերդլով գյուղի 28-ամյա մի բնակիչ նոյեմբերի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, գյուղի տարածքում ապօրինի հատել է ուռենի և իր ձիով տեղափոխել է տան բակ:
Նույն օրը, ժամը 12.40-ին, տղամարդը ներկայացել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ