Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտության ու մտավորականների նկատմամբ այստեսակ արհամարհանքն ու ընդգծված չտեսնել տալու գործելաձեւը երկար չի կարող շարունակվել. «Ազգ»

Նոյեմբեր 09,2019 12:47

Գիտության ասպարեզի աշխատողների մի մասն անկախության տարիներին լքեց Հայաստանը: Երիտասարդներն էլ, որոնք պետք է փոխարինեին ավագ սերնդի գիտնականներին, ականատես լինելով մտավորականության արհամարհված, կիսաքաղց վիճակին, կամ թողեցին գիտության ասպարեզը եւ սկսեցին տաքսի վարել կամ պարզապես նրանք էլ հեռացան երկրից: Փաստե՞ր են անհրաժեշտ, որքան ցանկանաք:

Բերեմ դրանցից մեկը. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատողը 50 հազար դրամ հավելավճարով հանդերձ ստանում է ընդամենը 114 հազար ՀՀ դրամ: Եվ դա այն դեպքում, երբ այդ նույն պրոֆեսորի երեկվա ուսանողը, որ դատավոր կամ դատախազ է դարձել, ստանում է 4-5 անգամ ավելի: Դե եկ վարդապետ, այս դեպքում ճիշտ կլինի ասելՙ պրոֆեսոր, ու մի խենթանա…: Էլ չխոսենք իշխանության բարձր ոլորտներում աշխատող հրաշամանուկների մասին, որոնք այդ նույն պրոֆեսորի համեմատ տաս եւ ավել անգամ են վճարվում: Ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ, անհասկանալի է:

Այդպիսի իրավիճակ էր անկախության բոլոր տարիներին: Հույս ունեինք, որ թավշյա հեղափոխությունն ինչ որ բան կփոխի, բայց արի ու տես, որ խոստացված իրավիճակը գիտության ու մտավորականների համար ոչ միայն չփոխվեց, այլեւ շրջանառվող Գիտության ու կրթության նոր նախագծով ընդհանրապես լուսանցքից այն կողմ է մղվում եւ ավելի մռայլ տեսք է ստանում:

Իսկ այն պատճառաբանությունը, թե դատավորին, դատախազին ու էլ չգիտեմ ում պետք է երկու-երեք միլիոն վճարենք, որ հանկարծ կաշառք չվերցնեն, ուղղակի ծիծաղելի է ու զարմանալի: Այսքա՞ն էլ անտրամաբանական, անհեթեթ սարկազմով հարուստ բան կլինի: Այդ դեպքում ինչ է ստացվում. զինվորին է՞լ պետք է հինգ կամ տաս միլիոն վճարենք, որ երկիրը լավ պաշտպանի: Չէ, իսկապես, եթե համեմատենք գիտությանը եւ ընդհանրապես իր ժողովրդի համար այդ նույն պրոֆեսորի ներդրումը իր վաղեմի սան դատավորի արածին, ապա հազիվ թե այն հօգուտ վերջինիս լինի: Քավ լիցի, շատ հեռու եմ որեւէ մեկի արածը չգնահատելու մտքից: Համոզված եմ նաեւ, որ յուրաքանչյուրն իր գործն է կատարում, իսկ ամեն գործ էլ կարեւոր է, բայց…: Համոզված եմ նաեւ, որ գիտության ու մտավորականների նկատմամբ այստեսակ արհամարհանքն ու ընդգծված չտեսնել տալու գործելաձեւը երկար չի կարող շարունակվել, քանի որ ցայսօր չգնացողներն էլ գնացող չեն եւ կանեն ամեն ինչ իրավիճակը շտկելու համար: Այնպես որ, իշխանությունները մտորելու առիթ ունեն իսկապես:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930