Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Ես վստահ եմ, որ բողոքի ակցիան երկար չի տեւի, եթե ուսանողներին այս ամենը բացատրեն, իրենք կընկալեն». «Հրապարակ»

Նոյեմբեր 09,2019 12:17

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

Դաշնակցականները, ԵՊՀ դասախոսներն ասում են, որ չի կարելի գնալ այդ ճանապարհով, հայապահպանության խնդիր ենք ունենալու հետագայում։

– Դասախոսների պահվածքը պարզ է, իրենք, ըստ էության, համերաշխության, պրոֆեսիոնալ խանդի դիրքերից են ելնում, ոչ մեկ չի նսեմացնում ո՛չ իրենց, ո՛չ էլ հայոց լեզվի դերը, բայց պետք է ռեալ նայենք։ Ես չեմ կարծում, որ իրենց փաստարկները հիմնավոր են, ավելին կարծում եմ՝ հարցը շահարկվում է, ուղղորդված է։

– Ովքե՞ր են ուղղորդում եւ ինչո՞ւ։

– Մի պահ հասկանանք, թե որքան մարդ է այդ ակցիային մասնակցում, ամեն ինչ պարզ կդառնա։ Ես ուզում եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա երկու պատճառով․ ինքը՝ որպես անհատականություն, չի տա հրաժարական, երկրորդ՝ իր շրջապատը, որի մեջ մտնում եմ նաեւ ես, մենք թույլ չենք տա, որ հրաժարական տա, որովհետեւ ինքը մեծ ներդրում ունի, որոնք այսօր արվում են որոշ դեպքում ոչ պոպուլիստական, բայց դրանք հետագայում տալու են իրենց արդյունքները։

– Պարոն Աղազարյան, Ձեր երբեմնի գաղափարակից ընկերներն են այս ողջ գործընթացում վտանգներ տեսնում, Դուք էլ նախկին դաշնակցական եք եղել, կարծում եք, որ այս ամենը կե՞ղծ է, ուղղորդվա՞ծ։

– Գաղափարների իմաստով ես հիմա էլ եմ այդ գաղափարների կրողը։

– Դաշնակցակա՞ն գաղափարների։

– ․․․Ազգային, այդպես ասենք, հա, ես կրողն եմ, բայց այստեղ վիճելու խնդիր կա։ Ի վերջո, այստեղ խնդրահարույցն առարկաների մասով է, բայց օրենքում ասում է՝ բերեք թողնենք բուհերի հայեցողությանը, այն բուհը, որը գտնում է, որ այդ առարկաները շատ կարեւոր են, թող ինքը պահպանի։ Ուստի դրա համար եմ ասում, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի։ Ես վստահ եմ, որ բողոքի ակցիան երկար չի տեւի, եթե ուսանողներին այս ամենը բացատրեն, իրենք կընկալեն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Կարծում եմ, որ հարցի էությունը և ունեցած ռազմավարական նշանակությունը չեն հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930