Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը դժվարանում է միանշանակ գնահատական տալ Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր ուսուցման ցանկից հանելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմանը։
«Խնդիրն այն է, որ Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության գիտելիքները պետք է մարդուն տալ դպրոցում, ոչ թե բուհում։ Ես ինքս սովորել եմ բուհում, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում, և այն ժամանակ մենք չենք ուսումնասիրել Հայոց լեզու և Հայ գրականություն։ Ես լավ եմ տիրապետել Հայոց լեզվին և Հայ գրականությանը, ես այդ ամենը սովորել եմ դպրոցում։ Ես կարծում եմ, որ բուհն այն հաստատությունը չէ, որտեղ պետք է նման ընդհանուր գիտելիքներ տան։
Այլ բան է, որ մարդիկ մտածում են, որ ուսանողները չեն ստանում դպրոցում անհրաժեշտ գիտելիքներ, և դրանք պետք է տալ բուհում»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Հիշեցի տղայիս պատմածը։ Կայացած բժիշկների համար պարբերաբար թեմաներ է կազմում , սիդիներ է հրատարակում, դասախոսություններ է կարդում հայտնի մասնագետ և պրոֆեսորը։
Այնքան զարմանահրաշ բառերով և միաժամանակ պարզությամբ է ներկայացնում ամենաբարդ միջամտությունները, որ վերջում, երբ պրոֆեսորը դիմում է լսարանին , թե հարցեր չու՞նեք, հնչում է հարցը․
– Պրոֆեսոր, ե՞րբ եք հասցրել սովորել այդ հրաշալի Անգլերենը ։
Անակնկալի եկած 75- ամյա պրոֆեսորը մի կարճ դադարից հետո պատասխանում է ․
– Ես պարտական եմ իմ 5-րդ դասարանի ուսուցչին ․․․