Նոյեմբերի 18-ից 25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլում Հայաստանը հանդես կգա չորս մարմնամարզիկով՝ Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Դավթյան եւ Արթուր Ավետիսյան:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը տեղեկացրել է, որ Արթուր Թովմասյանը բուժում է ուսի վնասվածքը եւ այդ պատճառով չի մասնակցելու այս մրցմանը:
Կոտբուսում խաղարկվում են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մարզիչը նշել է նաեւ, որ չնայած բարդ պայքար է սպասվում, սակայն իր սաները ձգտելու են վարկանիշ նվաճել:
Հարություն Մերդինյանը հանդես է գալու իր նախասիրած մրցաձեւում՝ նժույգ թափերում, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, իսկ Արթուր Դավթյանը՝ նժույգ թափերում, հենացատկում եւ պտտաձողում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ