Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական շարասյունը` քարկոծման ներքո. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 08,2019 23:50

«Ամերիկայի ձայն». Տասնյակ մարդիկ Սիրիայի հյուսիսարեւելքում ուրբաթ օրը հարձակվել են ռուս-թուրքական ռազմական մի շարասյան վրա: Ոմանք մագլցել են զրահապատ մեքենաների վրա, հարվածել մուրճով: Շատերը ալ Մաաբադահ քաղաքում քարեր են նետել շարասյան վրա:

Ըստ Ինտերֆաքս գործակալության, Ռուսաստանն ուրբաթ օրը նաեւ ռազմական ուղղաթիռներ է տեղակայել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին, որպեսզի պաշտպանեն ցամաքում ծառայող ռազմական ոստիկանական ուժերին:

Թուրքիայի ու Ռուսաստանի զորքերը Սիրիայի հյուսիսում համատեղ վերահսկողություն սահմանեցին նոյեմբերի 1-ից, նախապես կնքված այն գործարքի համաձայն, որի արդյունքում քրդական զինված խմբավորումները հետ մղվեցին Թուրքիայի սահմանից:

Մոտ մեկ ամիս առաջ էր, որ Թուրքիան ու Սիրիայի նրա ապստամբ ուժերն անցան Սիրիայի սահմանը ու ներխուժում իրականացրին ընդդեմ քրդական ուժերի` սահմանի երկայնքով գրավելով 120 կիլոմետր:

Դրանից հետո էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կնքվեց Քրդական ժողովրդի պաշտպանության ուժերին սահմանից մինչեւ 30 կմ հետ մղելու մասին համաձայնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930