«Չեմ բացառել, որ կա նման ցանկություն, աջակիցներ են պետք, և քննարկումներ են ընթանում։ Չեմ խորշի հայտնել, որ առաջիկայում հանդես կգամ նման նախաձեռնության մասին հայտարարությամբ։ Գուցե՝ մինչև տարեվերջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Վերջինս հնարավոր համարեց, որ այդ կուսակցությունը կմասնակցի հաջորդ համապետական ընտրություններին։ Հավանաբար, նաև այդ նպատակով պատգամավորը որոշել է գրասենյակներ ստեղծել հատկապես մարզերում՝ առայժմ Տավուշում և Վայոց ձորում։
Ա․Բաբաջանյանը նշում է, որ մարզերում գրասենյակներ բացելը նախ ունի քաղաքականությունը ապակենտրոնացնելու՝ Երևանից մարզեր տանելու նպատակ, որպեսզի մեր քաղաքական գործիչները միայն ընտրություններից ընտրություն չգնան գյուղեր և զրուցեն տեղի բնակիչների հետ։ Իսկ մարզերի բնակիչներն էլ այդպիսով կարողանան ձևակերպել իրենց քաղաքական պահանջները։ «Մեզ պետք է, որ մեր բնակիչներն այդ տարածքներում քաղաքական ձևակերպում տան իրենց պահանջներին, մասնակից լինեն քաղաքական գործընթացներին»,- ասում է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: