Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս ծայրահեղ անարդարությունն ինձ ստիպեց նաև վերանայել ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու որոշումս»

Նոյեմբեր 08,2019 22:44

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով. ես արդարացված եմ:

Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որևէ խախտման տրամադրված երկու արձակուրդի և մեկ պարգևավճարի «հանճարեղ» գործով:

Պաշտոնս թողնելուց հետո նորանշանակ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը «անհայտ» մոտիվացիայով անմիջապես սկսել էր ուսումնասիրել ֆինանսական փաստաթղթերը, բացահայտել իր կարծիքով «լրջագույն խախտումներ» (սրանք, էլի…), զեկուցագիր ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին, որից հետո գործին ընթացք էր տրվել, և փաստաթղթերը հանձնվել էին իրավապահ մարմիններին: Ինչ ասես…

Այժմ հերթն ատենախոսությանս շուրջ ձևավորված կրկեսինն է, որի կեղծ և ապօրինի բեմականացումները ևս շուտով կապացուցվեն, թեև անգամ առանց ապացույցի ամեն ինչ արդեն պարզ է:

Այս ծայրահեղ անարդարությունն ինձ ստիպեց նաև վերանայել ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու որոշումս: Այսուհետ գումարից չեմ հրաժարվելու և այն ամբողջությամբ ուղղելու եմ մի քանի ուսանողի վարձավճարի մասնակի փոխհատուցմանը:

Հ.Գ.

Սա այն դեպքը չէ, որ իմ արդարացմամբ գործն ավարտվում է: Ինձ «ընկեր» անվանող հեղինակները և գործում ներգրավված անձինք դեռ պետք է բացատրություն տան, թե ինչ իրավունքով և նպատակներով էր այն ստեղծագործվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել