Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» առաջարկներ է ներկայացրել ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Նոյեմբեր 08,2019 20:30

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է իր առաջարկները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

Մեր կողմից ներկայացվել է 140 առաջարկություն՝ ինչպես Հանրապետության տարբեր մարզերի համայնքների ու մայրաքաղաքի (բնակֆոնդ, վթարային շենքերի ամրացում, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ոռոգման եւ խմելու ջրի ցանց, ճանապարհներ, լուսավորություն եւ այլն), այնպես էլ հանրապետական նշանակության (1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական փաթեթի ծրագրի շահառուների, բնապահպանական ծրագրերի եւ այլն) խնդիրների վերաբերյալ։

Հուսանք, որ դրանք հաշվի կառնվեն այս տարվա պետական բյուջեն ընդունելիս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930