Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր՝ լավ ապրելու խնդիրը եկավ, նեղացավ մինչև Արսեն Բաբայանին նստացնելը». Աղասի Ենոքյան

Նոյեմբեր 08,2019 20:10

«Ոչ մի պաշտոնյան չգիտի՝ որ ուղղությամբ գնալ: Շատ հաճախ որևէ գործողություն չեն անում»,- Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա հիշեցրեց, թե ինչ էին հայտարարում, երբ հեղափոխությունն արեցին. «Սկզբում հայտարարեցին, որ հեղափոխությունն արվել է, որ բոլորս լավ ապրենք, հաջորդ քայլով հայտարարեցին, թե որ լավ ապրենք, պիտի լինի արդարություն, հետո ասացին, որ լինի արդարություն, պետք է Ռոբերտ Քոչարյանին նստեցնեն, հետո մեզ մատուցեցին, որ Ռոբերտ Քոչարյանին նստեցնելու համար պետք է Հրայր Թովմասյանին հանել պաշտոնից, հետո մեզ մատուցեցին, որ Հրայր Թովմասյանին պաշտոնից հանելու համար անհրաժեշտ է, որ Արսեն Բաբայանին նստացնեն: Մեր՝ լավ ապրելու խնդիրը եկավ, նեղացավ մինչև Արսեն Բաբայանին նստացնելը: Սա է հիմնական տրամաբանությունը ներքաղաքական զարգացումների»:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ իրականում մանիպուլյատիվ քաղաքականություն է վարվում, որպեսզի իշխանությունը կարողանա ստանալ ամբողջական իշխանություն բոլոր ճյուղերի վրա. «Մենք տեսանք, որ կառավարությունը գրավելուց հետո, ԱԺ-ն գրավելուց հետո, հիմա փորձ է արվում դատական իշխանությունը գրավել: Խոսքը ոչ միայն ՍԴ-ի մասին է, այլ վախեցնելով, վնգստացնելով մյուս դատարանների վրա ճնշում գործադրելն է: Հիմա փորձեր են արվում, երբեմն անհաջող, գրավել նաև չորրորդ իշխանությունը: Կա մտադրություն վերցնելու իշխանությունն Արցախում: Այսինքն՝ այսօրվա իշխանությունը փորձում է ստանալ ամբողջական իշխանություն»:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ այսօր իշխանության համար թրենդային է այն, թե մենք ստացել ենք 70 տոկոս քվե, ուրեմն ամեն ինչ մենք պիտի որոշենք: Ըստ Աղասի Ենոքյանի՝ ներքաղաքական մյուս թրենդն այն է, որ չունենք ընդդիմություն, քանի որ ԱԺ-ում կան ֆիկտիվ խմբեր, որոնք իշխանության երկրորդ ձեռք են, իշխանության համար նախագծեր են մատուցում: Աղասի Ենոքյանի կարծիքով՝ խորհրդարանն այսօր իշխանությանը չափազանց հլու գործիք է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930