Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիճակագրական կոմիտեի պարզաբանումը՝ տրանսպորտային բեռնափոխադրումների ցուցանիշների մասին. «Արմենպրես»

Նոյեմբեր 08,2019 19:00

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել տրանսպորտային բեռնափոխադրումների ցուցանիշների մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանն անդրադարձել է ներմուծման և արտահանման բեռնամաքսային հայտարարագրերի և վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների տարբերության մասին հարցին:

Հարց. Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է, որ «ըստ ներմուծման և արտահանման բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, ունեցել ենք արտահանման 1.2 և ներմուծման 0.4 տոկոս անկում»: Խոսքը վերաբերում է 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշներին՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ: Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է, որ արտահանումն աճել է 7.9, իսկ ներմուծումը 4.7 տոկոսով: Ինչպես կբացատրեք այդ տարբերությունները:

Ք.Պողոսյան. Նախ՝ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և էներգետիկ ոլորտի կազմակերպություններից ստացված տվյալների, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ից արտահանումը (ՖՕԲ գներով) կազմել է 1909.2 մլն.ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 7.9 տոկոսով, իսկ ներմուծումը (ՍԻՖ գներով) կազմել է 3730.4 մլն. ԱՄՆ դոլար և աճը կազմել է 4.7 տոկոս: Արտաքին առևտրում աճի տեմպերը հաշվարկվում են արժեքային արտահայտությամբ՝ ԱՄՆ դոլարով: Եթե խոսքը վերաբերում է արտահանված և ներմուծված բեռների քաշին, ապա այդտեղ ևս  արտահանման 1.2 և ներմուծման 0.4 տոկոս անկման ցուցանիշներ մեզ հայտնի չեն: 2019 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ վերոնշյալ տեղեկատվական աղբյուրների, արտահանված բեռների քաշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.6 տոկոսով, որում ներառված չէ արտահանված էլեկտրաէներգիան, քանզի վերջինիս բնամթերային ցուցանիշը տոննայով չի չափվում: Վերը հիշատակված ժամանակաշրջանում ներմուծված բեռների քաշը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանին 4.7 տոկոսով, առանց ներմուծված էլեկտրաէներգիայի:

Անկախ վերոհիշյալից հարկ է նշել, որ արտաքին առևտրում արտահանման և ներմուծման արժեքային և բեռների քաշի ցուցանիշների միջև կարող են լինել էական տարբերություններ, կախված տվյալ ժամանակահատվածում արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքում տեղ գտած փոփոխություններից, քանզի որոշ ապրանքատեսակներ, ունենալով ծանր քաշ, կարող են ավելի ցածր արժեք ունենալ և հակառակը:

Հարց. Իսկ ինչպես կբացատրեք այն պնդումը, որ եթե ավտոմոբիլային տրանսպորտի կողմից փոխադրված բեռների քաշի անկումը հսկայական է՝ 63.3 տոկոս, սակայն ընդամենը փոխադրված բեռների քաշի անկումը կազմել է 52.2 տոկոս, այն դեպքում, երբ ավտոմոբիլային տրանսպորտի տեսակարար կշիռն ամենամեծն է տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրված բեռների ծավալներում: Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով հարցն ուղղեցինք ՀՀ վիճակագրական կոմիտեի տրանսպորտի և կապի վիճակագրության բաժնի պետի փոխարինող Ա.Ներսիսյանին:

Ա.Ներսիսյան – Հարցադրումն այնքան էլ տեղին չէ, քանզի նշված ցուցանիշները վերաբերում են ոչ միայն ներհանրապետական բեռնափոխադրումներին, այլև արտահանված և ներմուծված բեռների ծավալներին: Այսպես՝ եթե 2019 թվականի հունվար-սեպտեմբերին ավտոմոբիլային տրանսպորտով արտահանված բեռների քաշը 28.6 տոկոսով ավելին էր անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից, իսկ ներմուծվածը՝ 24.5 տոկոսով, ապա ներհանրապետական բեռնափոխադրումները՝ փոխադրված բեռների քաշը, նվազել են 74.8 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրված բեռների ընդհանուր ծավալում արտահանված և ներմուծված բեռների ծավալը կազմել է 39.2 տոկոս: Հետևաբար, ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրված բեռների ծավալը՝ ներառյալ ներհանրապետականը, նվազել է 63.3 տոկոսով, ինչն էլ ազդել է ընդամենը տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրված բեռների քաշի ցուցանիշի՝ 52.2 տոկոս անկմանը: Երկաթուղային տրանսպորտով փոխադրված բեռների ծավալն աճել է 7.7 տոկոսով, օդայինը՝ 9.2 տոկոսով, մայրուղային խողովակաշարայինը՝ 6.2 տոկոսով (տես՝ https://www.armstat.am/am/?nid=82&id=2210):

Ինչ վերաբերում է ավտոմոբիլային տրանսպորտով ներհանրապետական փոխադրված բեռների քաշի 74.8 տոկոս անկման պատճառներին, ապա դրանց մասին պարզաբանումներ ներկայացվել են «Արմենպրես» լրատվական գործակալությանը սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ «Վիճակագրական կոմիտեի նոր պարզաբանումներ՝ բեռնափոխադրումներ ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ» խորագրով (տես՝ https://armenpress.am/arm/news/992527.html հղումը) և հունիսի 19-ին (տես՝ https://armenpress.am/arm/news/978953.html հղումը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930