«Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի նախապատրաստվում խաղաղության նախապատրաստմանը։ Դա են փաստում նաեւ Ալիեւի նկրտումները Զանգեզուրի մասին։ Սա մի ամբողջ փաթեթ է, որը ցույց է տալիս՝ խաղաղության խոսք ասել Ալիեւը չի կարողանում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե «ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք մեր հարազատ հողերն ազատագրելու օկուպանտից», ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
«Չի կարող, որովհետեւ չի ցանկանում, մյուս կողմից՝ տարիներ շարունակ իրականացրել է քարոզչություն եւ հանրությանը նախապատրաստել պատերազմի»,-նկատեց Տաթեւիկ Հայրապետյանը։
Մանրամասները՝ տպագիր «Առավոտ»-ի վաղվա համարում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ