Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պահանջում ենք Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները . «ԿԱՄՔ»

Նոյեմբեր 08,2019 17:53

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը 2019 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:11-ին, իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող ազգադավ նախագծերի:

Անխտիր բոլոր ՀՀ ավանդապաշտ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը, չցուցաբերել անտարբերություն, որն այս դեպքում այլասերման քարոզիչները ներկայացնում են որպես լռելյայն համաձայնություն՝ այն դեպքում, երբ բոլորս գիտենք, որ հայության բացարձակ մեծամասնությունը չի հանդուրժում իրականցվող անթույլատրելի այս երեւույթները:

Այս առիթով ցանկանում ենք կատարել որոշ ճշտումներ. բազմիցս հայտարարել ենք եւ գործով ապացուցել, որ ‹‹ԿԱՄՔ››-ը վերքաղաքական նախաձեռնություն է, եւ աջակցում է 2018 թվականի մայիսին Հայաստանի ժողովրդական ցասման սկզբունքներին: Սակայն ժամանակի ընթացքում ‹‹ԿԱՄՔ››-ի կարգախոսն է դարձել՝ ‹‹Կաշառակերության այլընտրանքն այլասերումը չէ››:

Հենց այս տրամաբանությամբ բազմիցս դիմել ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմին և պահանջել պաշտոններից հեռացնել բոլոր նրանց, ովքեր այլասերությունը և ավանդական արժեքների բացառումը դարձրել են քաղաքական ծրագիր եւ ջանք չեն խնայում իրականություն դարձնել իրենց նպատակները: Սակայն այլասերման նպատակին օր ու գիշեր ծառայող այդ պաշտոնյաները դեռևս մնում են իրենց տեղերում:

Ժամանակի ընթացքում հստակ է դառնում նաեւ, որ խորհրդարանական մեծամասնության շրջանակներում նույնպես եւ բարեբախտաբար, կան այնպիսիք, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, նրանց նույնպես հրավիրում ենք միանալ մեր պայքարին:

Վերոնշյալ փաստերի լույսի ներքո կոչ ենք ուղղում բոլորին, նամանավանդ մտահոգված հայրենասեր ուսանողությանն ու աշակերտներին միանալ մեր շարժմանը:

‹‹ԿԱՄՔ››-ը հեռու չէ ուսանողական շարժման նախաձեռնությունից եւ ամբողջությամբ սատարում է եւ սատարելու է այդ հայրենասիրական շարժմանը: Այս առիթով տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանում՝ երկուշաբթի օրվանից կսկսվի դասադուլ:

Մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները, սակայն այդ պահանջը չի կարող ինքնանպատակ լինել, չի կարող ներքաղաքական շահարկումների առարկա դառնալ: Պարզապես հավաստիացնում ենք, եթե Արայիկ Հարությունյանը և Արևիկ Անափիոսյանը չհրաժարվեն իրենց կողմից իրականացվող հայակործան նախագծերից, ապա մենք կպայքարենք հանուն մեր ավանդական իրավունքների՝ ոչ միայն համալսարաններում եւ կրթական հաստատություններում, այլ նաեւ հայի կյանքի բոլոր ոլորտներում:

Ներկայացնում ենք մեր անքննարկելի, անսակարկելի պահանջները:

Պահանջում ենք՝

  1. Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները,
  2. Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը,
  3. Ապահովել Հայոց եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաների հետագա և շարունակական դասավանդումը կրթական հաստատություններում,
  4. Անհապաղ ստեղծել ազգային կրթական հայեցակարգ՝ խթանելով ազգային պահպանողականությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ,
  5. Դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման շուրջ ցանկացած քննարկում,
  6. Դադարեցնել հասարակության մեջ ազգային մշակույթն ու կրթությունը որպես հետադիմության ու սահմանափակության ցուցանիշ սերմանելու քողարկված քարոզը:
  7. Դադարեցնել կրթության ոլորտում առաջատարի դեր ստանձնած մի շարք մասնավոր դպրոցների նկատմամբ պետության կողմից տարբերակված մոտեցման դրսևորումը:
  8. Դադարեցնել անտարբեր վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ, խթանելով ազգային մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանն ուղղված կրթական և մշակութային ծրագրերին,
  9. Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետական բյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը,
    10.Դադարեցնել հակազգային կրթական օրակարգի թելադրումը օտարերկրյա հիմնադրամների կողմից և միջամտությունը կրթական ծրագրերին,
    11.Վերականգնել ‹‹Հայ Ասպետ›› հեռուստանախագծի ֆինանսավորումը՝ միաժամանակ ֆինանսավորել և աջակցել հեռուստաեթերում ազգային շեշտադրմամբ կրթող նոր հեռուստանախագծերի:

Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹ԿԱՄՔ›› հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930