Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջիկ առևտրի կետերի համար կսահմանվեն տուրքեր և վարձավճարներ

Նոյեմբեր 08,2019 17:30

«Շրջանառության մեջ է դրվել իմ կողմից մի նախագիծ, որը քաղաքապետարանին, վարչապետին և Երևան քաղաքի ավագանուն տալու է լիազորություն՝ իրենք սահմանեն այն վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, մատուցել ծառայություններ, որ ժամերին, ինչպիսի տեսք պետք է ունենա և դրա համար էլ կսահմանվի որոշակի տեղական տուրք»․- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, հավելելով, որ այս հարցով իր հետ հանդիպում ունեցած մի քանի տնտեսվարողներ դրական են արձագանքել տուրք վճարելու գաղափարին։

Պատգամավորի խոսքով՝ սրճարանների և դրանց հարակից տարածքում գործող շրջիկ առևտրի կետերի միջև կա անհավասար մրցակցություն․ նույն տեսակի ծառայություններ մատուցողներից մեկը տեղական տուրք է վճարում, իսկ մյուսը ոչ, և այս նախագծի նպատակներից է հավասարակշռել պայմանները։

Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ նախագիծը միտված չէ առևտուրն արգելելու, փոխարենը ցանկանում են իրավահարաբերությունները կարգավորել և որոշակի սանիտարական նորմեր սահմանել։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն էլ իր հերթին նշեց, որ քաղաքապետարանը բացի թույլտվություն տրամադրելուց և տեղական տուրքեր, վարձավճարներ գանձելուց, միտում ունի համագործակցել տնտեսվարողների հետ, ինչը պայմանավորված է լինելու նաև տարածքային և աշխատանքային ժամերի սահմանափակումներով․- «Սահմանափակումները առաջին հերթին վերաբերելու են կոնկրետ տարածքներին, որտեղ քաղաքապետարանի տեսանկյունից նպատակահարմար չէ նման ծառայություններ մատուցել, դա պատմամշակութային օբյեկտներն են, պետական հաստատությունների դիմաց տարածքներն են»։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930