Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ հիման վրա է Վազգեն Մանուկյանն ապրիլյան դեպքերին «լայնածավալ պատերազմ» գնահատականը տալիս»․ Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 08,2019 17:24

«Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը եղել է Պաշտպանության նախարար, ապրիլյան ռազմական գործողություններին «լայնածավալ պատերազմ» գնահատականը տվեց։ Ինչի՞ հիման վրա է նա նման գնահատական տալիս՝ այն դեպքում, երբ ես այս պահի դրությամբ, երբ հանձնաժողովը 4 ամիս արդեն աշխատում է, կվախենամ գնահատական տալ ու նման գնահատական տալ»,-2016թ․-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի հերթական փակ նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Վազգեն Մանուկյանի՝ նման գնահատական հնչեցնելը ժամանակավրեպ է․ «Նա պարզապես չէր կարող իր տեղեկատվության սահմաններում նման գնահատականներ հնչեցնել։ Որպես Պաշտպանության նախկին նախարար՝ այն ժամանակվա դեպքում նա այդ գործողությունները գուցե կարող էր դիտել որպես լայնածավալ, բայց ներկայիս սպառազինության պայմաններում լայնածավալ պատերազմներն այլ բնույթի են։ Այնուամենայնիվ, մեր զինվորների հերոսապատման շնորհիվ է, որ չունեցանք տարածքային մեծ կորուստներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930