Հարավային Կովկասի երկրներում հետազոտական և կրթական համայնքների համար ինտերնետային միացման գները նվազել են ավելի քան 80%-ով:
Սա հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության տարածաշրջանում իրականացվող «EaP Connect» ծրագրի օգնությամբ: Ծրագրի աջակցությամբ իրականացված գնումների գործողությունները նպաստել են այսպիսի նվազեցմանը:
Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում «EaP Connect» ծրագրի գործընկերների կողմից տնտեսված գումարներն այժմ կարող են ներդրվել այն ծառայությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ, որոնք կամրապնդեն ազգային հետազոտական և կրթական ցանցերը:
Դա կնպաստի նշված երկրների հետազոտական և կրթական համայնքներին աջակցության բարելավմանը և Եվրոպայում և աշխարհի այլ տարածաշրջաններում իրենց կոլեգաների հետ համագործակցելու կարողությանը:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east