Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ ԼՀ խմբակցությունն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը

Նոյեմբեր 08,2019 16:20

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով:

Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը: Նա ունի տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ ավելի քան 14 տարվա մասնագիտական աշխատանքային գործունեություն, ինչը ներառում է իրավունքի գերակայության, արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում քաղաքականության փաստաթղթերի մշակման, համապարփակ գնահատումների և վերլուծությունների, բարեփոխումների ծրագրերի նախագծման փորձառություն:

Որպես ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հ. Հարությունյանը հիմնականում զբաղվել է մարդու իրավունքների ռազմավարական դատավարություններով, ներառյալ քաղաքական հայացքների հիմքով քրեական հետապնդումները, հավաքների ժամանակ մարդու իրավունքների մասսայական խախտումների գործերը:

Հ. Հարությունյանն ավարտել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Իրավունքի դպրոցի մագիստրատուրան՝ «Առաջնորդություն, մարդու իրավունքներ և իրավունքի գերակայություն» ուղղվածությամբ: Հ. Հարությունյանը հանդիսանում է 2010-2011 Հյուբերտ Համֆրի ծրագրի և 2018 թվականի Ստենֆորդի համալսարանի «Ժողովրդավարության, զարգացման և իրավունքի գերակայության» ծրագրի շրջանավարտ: 2019 թ-ին Հ. Հարությունյանը արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018» մրցանակին՝ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում: 2016-2019թթ. Հ. Հարությունյանը հանդիսացել է «Արևելյան գործընկերություն» քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող և ղեկավար կոմիտեի անդամ: 2003-2011թթ Հ. Հարությունյանն աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930