«Հաշվի առնելով կառավարության ռազմավարությունը, որ մենք 2050-ին պետք է ունենանք 5 մլն ազգաբնակչություն, դա մեր բնական զարգացման ընթացքով դժվար հասանելի է, հնարավոր լրացուցիչ գործիքներ ենք առաջարկում, որ նպաստենք ծրագրի իրականացմանը»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսպես առաջարկեց դյուրացված կարգով քաղաքացիություն շնորհել ազգությամբ հայ մարդկանց:
Նրա խոսքով՝ 6 ամիս ժամկետը պետք է դարձնել 3 ամիս. «ՀՀ քաղաքացիները, որոնք անկախությունից ի վեր լքել են Հայաստանը ու այսօր հեղափոխության հույսով ցանկանում են վերադառնալ, այս նախագծով կփորձենք օգնել, որ հեշտացված կարգով քաղաքացիություն ձեռք բերեն»:
Բագրատյանն ասաց, որ կառավարությունը նշել է, թե իրենք այլ նախագիծ են մշակել արդեն՝ ժամկետը կրճատելով 90 աշխատանքային օր, ինչը ավելի է, քան 3 ամիսը:
Բագրատյանը համաձայնեց հետաձգել նախագիծը, մինչեւ կառավարության հետ այն լրամշակեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ