2016թ․-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն էր հրավիրել։
Ավարտին հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց՝ ոչ իրենց hրավերով, բայց սեփական ցանկությամբ եւ նախաձեռնությամբ նիստին եկել էր մի անձ։ «Նա մասնագիտությամբ բժիշկ է, եղել է 3-րդ պաշտպանական շրջանում, որը մարտական գործողությունների շրջան է եղել։ Նա ցանկացել է հանձնաժողովում մեզ տեղեկատվություն փոխանցել։ Բժիշկն այդ ժամանակ եղել է ծառայության մեջ։ Ցանկացել է իր տեսածը եւ լսածը պատմել մեզ»,-հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ «նրա տեղեկությունները մտահոգություններ փարատո՞ղ էին», Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ ամբողջությամբ կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, եւ արդյոք պատրա՞ստ ենք եղել, թե ոչ»։
Քոչարյանը նաեւ վստահեցրեց, որ առաջիկայում հանձնաժողովի նիստերին ներկայանալու են նաեւ հայտնի պաշտոնյաներ Արցախից եւ ՀՀ-ից, պարզապես ԶԼՄ-ները փոքր ինչ պետք է համբերեն։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ