Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Նախաձեռնության անդամ. «Շատերն են հրաժարական տվել, Արայիկ Հարությունյանը բացառություն չի լինի»

Նոյեմբեր 08,2019 15:25

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռացումը պահանջող` ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ պայքարը պատրաստվում են շարունակել մինչ իրենց նպատակի իրականացումը, այն է` նախարարի հրաժարականը:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հույս ունեն` իշխանությունները չեն գնա սպառնալիքների եւ այլ գործիքակազմի օգտագործման ճանապարհով: Ապա հավելեց. «Եթե հարցնեք` վախենո՞ւմ եք որեւէ բանից, կպատասխանեմ` ոչ, որովհետեւ վախենալու որեւէ բան չունենք»:

Հարցրինք` ԿԳՄՍ նախարարությունից փորձե՞լ են իրենց հետ բանակցել կամ հանդիպել իրենց ներկայացուցիչների հետ: «Գործընթացը հրապարակային է եղել… Այդ հետքայլը եւ ակնարկը եղել է կարմիր գծերը մի քանի անգամ հատելուց հետո, պիտակավորումներից հետո, սպառնալուց հետո, թե դաշնակցական աշխատակիցներին արկղերով կուղարկի, ամեն օր գործեր կհրապարակի եւ ցուցարարներին անդաստիարակ պիտակավորելուց հետո: Եթե նման ատելությունից հետո ասել, որ պատրաստ է բանակցությունների, այդ դեպքում որն է բանակցությունների իմաստը: Դա անտրամաբանական եւ ջղագրգիռ պահվածք է»,-ասաց նախաձեռնության անդամը:

«Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարական կտա, երբ ինքը սեփական աշխատանքը համարի անբավարար, սա ծիծաղելի պնդում է, ի՞նչ ասեմ, թող չհեռանա: Հեռացել են պետությունների առաջնորդներ, դիկտատորներ, միապետներ եւ այնպիսի մարդիկ, որոնք երբեւէ չէին հավատում, որ այդ օրը գալու է: Այնպես որ, չեմ կարծում, թե պարոն Արայիկ Հարությունյանը կլինի պատմության մեջ առաջին բացառությունը, որ կմնա հավերժ այդ պաշտոնին»,-շեշտեց Քրիստինե Վարդանյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երիտասարդների հետ, որոնք նրան մետրոյի ժետոն են նվիրել, որ փոխանցի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի վերջինս հրաժարականից հետո կրկին մետրոյով երթեւեկի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930