Իտալական մամուլի փոխանցմամբ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կարող է վերադառնալ միայն նոյեմբերի վերջին: Իսկ դա նշանակում է, որ Մխիթարյանը չի մասնակցի նոյեմբերի 15-ին՝ Հունաստանի եւ նոյեմբերի 18-ին՝ Իտալիայի հետ կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին:
Դեղին քարտերի պատճառով, Հայաստան-Հունաստան խաղը բաց է թողնելու նաեւ մեր ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ