Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները ժետոն տվեցին, որ վարչապետը հանձնի Արայիկ Հարությունյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2019 15:09

Շարունակվում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամների նստացույցը եւ բողոքի ցույցը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հեռացման պահանջով: Նրանք վանկարկում են՝ «Արայիկ հեռացիր» եւ այդ պահանջի մասին պաստառներ են կրում:

Երիտասարդների հետ հանդիպեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երիտասարդները Փաշինյանի միջոցով մետրոյի ժետոն փոխանցեցին ԿԳՄՍ նախարարին: Վարչապետն ասաց, որ նախարարն ինքը կգնի ժետոն, այն ընդամենը 100 դրամ է:

«Ոչինչ, իրեն տվեք, ժողովրդի ժետոնն է»,-ասաց նախաձեռնության անդամներից մի աղջիկ:

«Ժողովրդի ժետոնը ես ինձ հիշատակ կպահեմ»,-ասաց վարչապետը:

Երիտասարդները Փաշինյանին փոխանցեցին իրենց պահանջները, որոնց նա խոստացավ ծանոթանալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930