Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է երաշխիքը, որ պատմության և հայերենի կրճատված դասաժամերը չեն փոխարինվի նույն անարդյունավետ մասնագիտական դասաժամերով. Սուրեն Պարսյան

Նոյեմբեր 08,2019 13:51

Երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը օրենքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողությանն» է թողնում պատմության և հայոց լեզվի դասաժամերի դասավանդումը` հիմնավորմամբ, որ դպրոցում այդ առարկաները անցել են, նշանակում է այն կամավոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարներին` հանել այդ առարկաները:

Ներկայումս բուհերում կրկնվող բովանդակությամբ մասնագիտական դասաժամեր շատ կան, ո՞րն է երաշխիքը, որ պատմության և հայերենի կրճատված դասաժամերը չեն փոխարինվի նույն անարդյունավետ մասնագիտական դասաժամերով: Մեծ ջանք, խելք պետք չէ դասաժամերը կրճատելու համար, սրանով որակյալ մասնագիտական ուսուցման բեռը փորձ է արվում գցել նախարարի և բուհերի ռեկտորների ուսերից։ Ուսանողների աշխարհայացքը ձևավորվում է առաջին հերթին գեղագիտական գիտելիքներով և պատմական հիշողությամբ։

Մասնագիտական լեզվամտածողությունը, եզրերը (տերմինները) և գրելաձևերը անհրաժեշտ են ոչ միայն կուրսայիններ, ավարտական աշխատանքներ պատրաստելիս, այլև հետագայում՝ աշխատանքային գործունեության ժամանակ։

Անհասկանալի և անընդունելի է, որ բուհերը չեն նախաձեռնում այս հարցերի վերաբերյալ ընդլայնված քննարկումներ։ Միաժամանակ, տհաճության չափ զզվելի է տեսնել բուհերի ղեկավարների քծնանքը։ Ազգային մտածող մարդը՝ առավել ևս դասախոսը, իրավունք չունի լռել նույնիսկ աշխատանքը կորցնելու հնարավոր վտանգի առկայության պարագայում։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930