Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքը Գալուստ Սահակյանի ժամանակ ուրիշ էր։ Համ ու հոտ կար, շուտ-շուտ խոսում էր, ուրախացնում էր մեզ. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 08,2019 12:34

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հեղափոխությունից հետո իր առաջին մեծ հարցազրույցում ասել է, որ այս իշխանություններն ասում են, որ ադրբեջանցիները քիչ են հարձակվում։ «Իհարկե քիչ են հարձակվում։ Բայց նրանք ամբողջ սահմանամերձ շրջաններում իրենց դիրքերն ամրացրեցին, շինություններ պատրաստեցին, և արդյունքն այն է, որ քիչ են հարձակվում։ Բայց նրանք հարձակվելու են։ Մեր ժամանակ բնական է, որ պիտի հարձակվեին։ Որովհետև մենք շանս չէինք տալիս, որպեսզի ադրբեջանցիները   նոր   սարքավորումներ   տեղադրեին սահմանին»։

«ՉԻ». Ինչ ուզում եք ասեք, բայց Հայաստանում պատմական ժամանակագրությունը պետք է բաժանվի Մ.Գ.Ա. (Մեր Գալուստից առաջ) և Մ.Գ.Հ. (Մեր Գալուստից հետո) դարաշրջանների։ Որովհետև կյանքը Գալուստ Սահակյանի ժամանակ ուրիշ էր։ Համ ու հոտ կար, շուտ-շուտ խոսում էր, ուրախացնում էր մեզ, թևավոր մտքերի հեղեղ էր հորդում նրա շուրթերից։

Վերջապես նորից լսեցինք նրան։ Ախր փայլուն բան է ասել։ Փաստորեն, ադրբեջանցիները ապրիլյան պատերազմը նախաձեռնել են միայն նրա համար, որպեսզի սահմանին սարքավորումներ դնեին։ Այսինքն, Թալիշից մինչև Լելե-Թեփե լայնածավալ հարձակման իմաստը դա է եղել։ Այդքան տեխնիկա, ռազմական ավիացիա, հրթիռային հարյուրավոր համակարգեր կիրառվել են միայն ինչ-որ սարքավորումների համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930