Նոյեմբերի 7-ին Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը հանդիպեց Վալենսիայի խորհրդարանի նախագահ Էնրիկ Մորերայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իսպանական և հայ-վալենսիական փոխգործակցության խնդիրներ։
Արարատ Ղուկասյանը խորհրդարանի նախագահին հանձնեց Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր, որն, այս էլ արդեն չորրորդ անգամ կներկայացվի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ Իսպանիայում ցեղասպանությունը ճանաչել են 5 մարզ և 35 քաղաք, որոնցից 28-ը՝ Վալենսիայի մարզում և Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ։
Էնրիկ Մորերան հայկական միության նախագահին հանձնեց խորհրդարանի պատմության գիրքն ու քաղաքի խորհրդանիշ համարվող կերամիկայի նմուշը։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էին նաև «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակակիր Սալվադոր Գարսիան և խորհրդարանի աշխատակիցներ:
Միջնորդագիրը խորհրդարանում կներկայացվի, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին։
Արարատ Հայկական միություն