Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատողների սոցփաթեթով ապահովում» միջոցառումն ավելացնել 825.5 մլն դրամով. Պետբյուջեում փոփոխությունների առաջարկ է ներկայացվել

Նոյեմբեր 08,2019 12:10

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Պատգամավորները ներկայացրել են թվով 5 առաջարկ՝ 2.7 մլդ դրամ ընդհանուր ծավալով։ Ներկայացված առաջարկներն են՝

– «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումը ավելացնել 1․5 մլդ դրամով
– «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառումը ավելացնել 825.5 մլն դրամով
– «Հայրենադարձության ծրագիր» միջոցառումը ավելացնել 270․2 մլն դրամով
– «Դասական երաժշտություն «Դաս A»» միջոցառումը ավելացնել 100․3 մլն դրամով
– Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման աշխատանքների կենտրոնացված համակարգում՝ 22 մլն դրամով, իսկ ուսուցումների ազգային ռեեստրի ստեղծում, շահագործում՝ 30 մլն դրամով։

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930