Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը պետք էր կառավարության գաղտնի որոշումը, որով այդ առանձնատան նորոգման համար գումար էր հատկացվել, հրապարակել. «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2019 11:21

Մի քանի օր ուշացումով նայեցի վարչապետի նշանավոր «լայվը», որտեղ նա ներկայացնում է իր նոր առանձնատունը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1373105399537359/?__xts__[0]=68.ARCWAtIc3zWpraClNZFt4TemuRvgLgeyRf5ZfkLsP2qUz321Wmdmvbg3q4l5-fAVVWYfizvmOH_uheGkBX1xOZDxWpkidKBCsKE5gmx_XOaJ8vOws_E7Y7v2AFxlJNi2k1ZHnDa3AaZQj65DKfXFZLbYxw7RffYb3CaOAyUy6mR2Tr5F_1-Bd8nGIi3bdxs16ysKnd0WRRRJNQp-YBnForwXmNI1aYNt2ugSESL12LtoqC3VZzDRT9afeVbZUc609TV9iNFYebyhwIhPKgnaXDid2O0z40Zo9si7tGKN0A6EWaRCwenMGL2iUWG0F-f0vv-26RnVqWqIy8QIgDzbYjHHG41op2wSVYE9ENLK&__tn__=-R

Հարց 1-ին

Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակն էր հերքել, իր խոսքով, ֆեյք-լուրերը, թե այդ առանձնատան վրա 2 միլիոն դոլար է ծախսվել, պետք չէր այդ էքսկուրսիան կազմակերպել։ Որովհետեւ մենք չենք տեսել, թե նախկինում այդ շենքն ինչպիսին է եղել, ու համեմատել էլ չենք կարող։ Դա միայն Սերժ Սարգսյանն ու իր կինը կարող են, նրանք էլ հաստատ կլռեն։ Ընդամենը պետք էր կառավարության գաղտնի որոշումը, որով այդ առանձնատան նորոգման համար գումար էր հատկացվել, հրապարակել՝ պատճենները տեղադրել իրենց կայքերում, եւ մարդիկ կտեսնեին, թե ինչքան փող է ծախսվել այդ շենքի վրա։ Եվ թող չասեն, թե ինչ-որ օրենք կա դա արգելող։ Եթե կարող են նախաքննական գաղտնիքներ հրապարակել, մարդուն առանց մեղադրանք առաջադրելու աշխարհով մեկ հայտարարել, թե նա հանցագործ է, ուրեմն էդ որոշումներն էլ կարելի է հրապարակել։ Ինչո՞ւ պետք է ես՝ շարքային քաղաքացիս, հավատամ հազար անգամ ստի վրա բռնված պաշտոնյաների խոսքերին ու հավաստիացումներին, լինի՝ դիջեյ Էդո, թե վարչապետ Փաշինյան։

Հարց 2-րդ

Ինչո՞վ հարմար չէր ու լավը չէր նախկին առանձնատունը, որտեղ հեղափոխությունից 2 օր հետո շտապ տեղափոխվեց վարչապետի ընտանիքը (դեռ այն ժամանակ հասկանալի դարձավ, որ էս մարդիկ մեծ փափագ ունեն փափուկ կյանքի ու վայելքների)։ Նախկին «լայվից» ու Ինտերնետում հայտնված նկարներից պարզ էր, որ նախորդն էլ շատ լավ առանձնատուն է՝ բարեկարգ ու շքեղ։ Ի՞նչ իմաստ ուներ 2 միլիոն, լավ՝ թեկուզ 200 հազար դոլար ծախսել ոչ անհրաժեշտ մի նորոգման վրա։ Իմա՛ստը… ինչպես ընդունված է ասել։

Հարց 3-րդ

Վարչապետն ու իր ընտանիքի անդամները որոշել են Ֆեյսբուքում. լրատվամիջոցներում, խոհանոցներում, խաշի սեղանների շուրջ հնչող ցանկացած մեղադրանքի ու քննարկման արձագանքել։ Ամեն ինչ հերքել, բոլորի բերանը փակել, որտեղ մի անճշտություն կա, վերագրել նախկինների ծախսած քարոզչական փողերին ու ռեւանշի՞ն։ Հիմա ի՞նչ՝ էլ իրավունք չունե՞նք ասելու՝ համեստ ապրեք, չարտերների ու անիմաստ նորոգումների վրա պետական փողերը մի մսխեք, գործ արեք, ոչ թե շոուներ, լսեք ձեզ քննադատողների կարծիքն ու մի ծաղրեք նրանց՝ ժամանակին նույնը դուք էիք անում, ու ձեզ չէին ծաղրում եւ այլն։ Կարող եմ էս շարքը շարունակել՝ վրեժ մի լուծեք ինչ-որ մարդկանցից, ձեր չկայացածությունը մի ցուցադրեք, չտեսություն մի արեք։

Մարատ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930