Իրանի հյուսիս-արևմուտքում ուժեղ երկրաշարժի հետևանքով կան զոհեր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 120 մարդ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Թավրիզից 156 կմ հարավ-արևելք՝ 5.9 բալ ուժգնությամբ: Ըստ եվրոպացի սեյսմոլոգների՝ երկրաշարժի օջախը գրանցվել է 62 կմ խորության վրա, ըստ իրանական լրատվամիջոցների՝ 8 կմ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ