Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ