Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում այսօր «ՎԵՏՕ» հասարակական շարժումը բեմադրեց «Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացումը։
Հիշեցնենք, նույն տեղում նոյեմբերի 2-ին, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի մասնակցությամբ բեմադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում: «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2.7 միլիոն դրամ։ «ՎԵՏՕ»-ի բերմադրած ներկայացման բյուջեն կազմում է 52 հազար դրամ։
«Մենք նախատեսել ենք երեք ներկայացում. առաջինը`«Դեբիլների ապստամբություն» բալետն է լինելու, շուտով սցենարը գրելու ենք ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից գրանտ ենք պահանջելու: Երկրորդը`«Ազգ, կալանք» ու «Թավշա դդում» օպերաները, որոնց սցենարները մոտ օրերս կվերջացնեմ ու կդիմենք գրանտների համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրության հեղինակ Նարեկ Մալյանը։
Կարդացեք նաև
Նա վստահ է, որ իրենց ներկայացումները եվս կֆինանսավորվեն նախարարության կողմից, քանզի ավելի «էժան» են, իսկ որակական գնահատականն էլ առաջարկում է թողնել հասարակությանը`ինտերնետ-քվեարկության միջոցով:
Իսկ այսօրվա ներկայացման սյուժեն այսպիսին էր. պայմանական Հրայր Թովմասյանը շրջելու է Արսեն Բաբայանների հետ, ամեն շրջան կատարելուց հետո, արմանբաբաջանյանները մատնելու են արսենբաբայաններին, իսկ վահեգրիգորյանները նրանց ձերբակալելու են: Վերջին Արսեն Բաբայանին ձերբակալելու ժամանակ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը`Արսեն Բաբյանի պրոեկտրով պատի վրա ստացված նկարի մոտ պատռեց ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: «Այս ամենը խորհրդանշում է այն կրկեսը, որում մենք ապրում ենք: Իսկ կրկես պահելը, ինչպես գիտեք, բարդ գործ է»,- ասաց Նարեկ Մալյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ