Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստի ավարտին գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե չնայած Աբրահամ Խաշմանյանի նշանակումը կատարվել էր ընթացակարգային խախտումներով, սակայն նիստին ներկա 13 անդամները միաձայն քվեարկել են նրա նշանակման օգտին: Նաեւ վերահաստատել է, որ ըստ գործող կանոնակարգի ազգային հավաքականը չի կարող գլխավոր մարզիչ ունենալ առանց գործկոմի հաստատման, եւ այսօրվա նիստը հենց դրա մասին էր: «Տեղի ունեցավ պատշաճ քվեարկություն եւ գործկոմի նիստին ներկա անդամները միաձայն կողմ քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը», – ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Հարցին, թե գործկոմում Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին խոսակցություններ կա՞ն, Արեն Մկրտչյանը պատասխանել է, որ գործկոմում աշխատանքային հարաբերություններ են: «Հրաժարականի հետ կապված գործկոմը որեւէ լիազորություն չունի, պետք է ընդհանուր ժողովը որոշի, ասել է նա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ