Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատությունից զրկելու առաջին պահից պետք է կիրառվեն բոլոր երաշխիքները` անկախ վարույթի տեսակից. բարձրաստիճան քննարկումներ Ստրասբուրգում (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2019 21:12

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգում  մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի  30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին:

Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին:

«Ազատությունից զրկելը գործի է դրվում այն պահից, երբ մարդը ստիպված է լինում հետևել ոստիկանի կամ այլ իրավապահ մարմնի ներկայացուցչի կամքին կամ զրկվում է իր կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, փողոցից սկսած՝ անկախ վարույթի տեսակից (քրեական, կարգապահական, վարչական կամ այլ): Բոլոր տարանջատումներն արհեստական են (բերման ենթարկել, բերել, հրավիրել, ձերբակալել և այլն)։

Նման վիճակում հայտնված մարդու համար հավասարապես կիրառելի են բոլոր երաշխիքները՝ ազատությունից զրկելու պատճառների տեղեկանալու, փաստաբանի, բժշկի իրավունք և այլն»,- նշել է Արման Թաթոյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Մանրամասները՝ տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930