Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կնոջ անունը պետք է դնեն 18 տարեկանում, նայում ես՝ անունը Քնքուշ է, ինքը դինոզավր է». ԲՀԿ պատգամավոր

Նոյեմբեր 07,2019 20:02

«Մարդը կին է ծնվել, իրան տղամարդու տեղ է դրել, սրանց ամուսնության արգելք չկա»,- այսպես ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավորներին փորձում էր համոզել, որ ընդունեն իր նախագիծը, որով «Ընտանեկան օրենսգրքում» ամրագրվում է՝ նույնասեռականների, սեռափոխված անձանց ամուսնությունն արգելվում է: Վերջիններս հակափաստարկ էին ներկայացնում այն, որ Սահմանադրության մեջ արդեն նշված է՝ ընտանիքը կնոջ եւ տղամարդու միությունն է:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց իր կարծիքը. «Շատ դեպքերում բնությունը շատ դաժան երեւույթ է, մարդը ծնվում է երկու սեռերի հատկանիշներով: Եվ այդ մարդն ինքն իր կամքով չի ընտրել այդ ուղին: Լինում են դեպքեր, երբ անձի որոշումից չի կախված, անատոմիկ ինչ-որ բաների հետ է կապված սեռափոխության անհրաժեշտությունը: Հետո, եթե մարդը կին է, կողքն էլ տղամարդն է, չգրանցե՞ն ամուսնությունը, հիմա կին է, եկել է, ասում է՝ ծննդյան վկայականը չունեմ, … չունեմ, կին եմ, ի՞նչ եք ուզում ինձանից»: Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց՝ «էդ մարդը, որ ասում է կին եմ, պիտի մի հատ դրա արտաքինին նայեն»:

Վլադիմիր Վարդանյանը կատակեց. «Մի դասախոս ունեինք, անունը Պետրոսյան Գեւորգ էր, (նկատի ունի հենց ԲՀԿ պատգամավորին) նա ասում էր՝ աղջիկը պետք է 18 տարեկան հասնի, նոր անունը դնեն, թե չէ մարդ կա՝ անունը դնում են Գեղեցիկ, նայում ես՝ ընդհանրապես գեղեցիկ չէ»:

Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ես հիմա էլ եմ էդ կարծիքը պնդում, կնոջ անունը պետք է դնեն 18 տարեկանում, նայում ես՝ անունը Քնքուշ է, ինքը դինոզավր է»:

Գեւորգ Պետրոսյանը դժգոհում էր, որ նույնասեռականները, տրանսգենդերները հատկապես այս օրերին ակտիվացել են, Հանրապետության հրապարակում իրենց «լավ են զգում», մի բան էլ հայտարարում են, թե հեղափոխությունն իրենք են արել: «Իմ քայլական» Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ հեղափոխությունը, այո՛, արել են նաեւ իրենք ու որեւէ քաղաքական ուժ, երբ քաղաքացիներից քվե է խնդրում ընտրվելու համար, չի ասում՝ ինձ ձայն թող տան միայն հետերոսեքսուալները, պետք է անկեղծ լինեն:

Հանձնաժողովը Գեւորգ Պետրոսյանի նախագիծը մերժեց, այսինքն, այն դրական եզրակացություն չստացավ: Բացասական եզրակացություն ստացավ նաեւ Գեւորգ Պետրոսյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում էր արգելել նույնասեռականներին, սեռափոխված անձանց երեխա որդեգրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    իսկ Պ.Պատգամաւոր,մինչեւ 18 տարեկան քու անունդ պէտք ենք տալ ՞

  2. Artak says:

    Ինձ ուղղակի հետաքրքիր է թե ինչի հիման վրա են այս պարոնայք իրենց իրավունք վերապահում որևիցե մեկի մասին նման անհարգալից ձևով խոսել: Իրենց տեսքի՞, մաշված կառուցվածքի՞, քարանձավային մտածելակերպի հիման վրա՞:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930