«Չերամիզիա»՝ «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի» հետ համատեղ հիմնադրված կերամիկական սպասքի գործարանի բացման արարողությունից հետո լրագրողները հարցեր ուղղեցին ԱԺ պատգամավոր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանին:
Հարց-«գոլդ» համարների սիրահա՞ր եք:
Գ.Ծառուկյան-Ես ամեն ինչի լավին սիրահար եմ, ասեմ՝ իմանաք: Ուրի՞շ:
Հարց-ամիսներ առաջ դուք քննադատում էիք կառավարության ծրագիրը
Կարդացեք նաև
Գ.Ծառուկյան-Ծառուկյանը ոչ թե անգիր է արել տողերը եկել է, իրեն ուզում է ներկայացնի, Ծառուկյանը լիարժեք մարդ ա, ու ձեռքը պուլսի վրա է եւ գիտի՝ 20 օր հետո, մի ամիս հետո ինչ է լինելու: Երբ որ տնտեսական, ասենք թե՝ ճգնաժամ էր, Ծառուկյանը որ խոսում էր վարչապետը, ասենք Տիգրան Սարգսյանը, էն մյուսը, Երիցյանը, որ մեր կողքով անցնելու է, ես ասեցի՝ ես ասեցի՝ եթե այդպես դուք շարունակեք՝ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց հարկերը պակասացվի, հնարավորություն տրվի: Դուք տեսաք որ այդ տարի 15 տոկոս ոչ թե աճ գնաց, այլ մինուս գնաց: Ծառուկյանը տնտեսությունը գիտի, ասելուց հետո էլ կարող եմ չակերտները բացել՝ ինչից սկսել, ինչ անել, որից հետո ինչ դառնա:
Հարց- Բյուջեն քննարկեցին, վարչապետն ասում է՝ թափ է առնում տնտեսական հեղափոխությունը:
Գ.Ծառուկյան-Հարգելի, սիրելի լրագրող ջան, բյուջեն չենք քննարկել, ուղարկել են, որ մենք ծանոթանանք, մենք տվել ենք համապատասխան մասնագետներին, փորձագետներին, մեր պատգամավորներին: Մենք հիմա երկուշաբթի կքննարկենք, խորհրդարանում Ծառուկյանը ելույթ կունենա եւ կետ առ կետ կասի իր մոտեցումներն ու տեսակետը եւ ինչ հարկավոր է անել:
Հարց-Իսկապե՞ս տնտեսական հեղափոխությունը թափ է առնում:
Գ.Ծառուկյան-Աչիկ ջան, ես ասում եմ՝ հիմա պետք է գնա, թափ է առնում, դրած է էս տարի, չառավ: Հիմա տեսնենք՝ նոր ծրագիրն ինչ ա, նոր, ըստ այդմ, մենք կասենք: Բավարարվա՞ծ ես: Թե՞ մոռացար ինչ պետք ա ասես:
Հարց-Հիմա տնտեսությունը քաղաքակրթությունից տարանջատվա՞ծ է:
Գ.Ծառուկյան- Այսինքն ո՞նց՝ տնտեսությունը քաղաքականությունից…
Հարց-Նախկինում էդ խնդիրը կար՝ բիզնեսն ու օլիգարխիան սերտաճել էին քաղաքականության հետ, հիմա կա՞ այդ տարանջատումը:
Գ.Ծառուկյան- հիմա, նորից եմ ասում՝ տարանջատումը կա, բայց համապատասխան տնտեսության զարգացման համար այդ նախապայմանները չկան: Ես մի բան գիտեմ՝ եթե աշխատող մարդը աղքատ չպետք է լինի: Եթե նա դուրս ա գալիս գնում ա գործի, ութաժմյա աշխատանքը կատարում ա, որ տանը լավ պահի, այդ մարդը պետք է կարողանա աղքատ չլինի, իր ընտանիքը բարեկեցիկ կերպով պահի: Բայց այսօր դու տեսնում ես, գնում ես աշխատանքի, ստանում ես 80-100 հազար, դա տրանսպորտին, չգիտեմ ինչին չի բավարարում…Այսօր գյուղացին ցանում ա ցորեն, վարունգ, ձմերուկ…
Լրագրող- Ես ուրիշ հարց էի տալիս, պարոն Ծառուկյան:
Գ.Ծառուկյան-Աչիկ ջան, ես հասկանում եմ քո հարցը: Ասում եմ անելով նա չի կարողանում հեկտարից 300 հազար վաստակի…ինչ հարց ես տալիս, ասա:
Հարց-Դուք ասացիք՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատված է, էդ դեպքում դուք ինչո՞ւ եք պատգամավոր:
Գ.Ծառուկյան-Ո՞նց՝ ինչու եմ պատգամավոր: Աչիկ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու ի՞նչ ես ավարտել, կրթություն ունե՞ս:
Լրագրող- Պետական համալսարանն եմ ավարտել:
Գ.Ծառուկյան- Բա պետական համալսարանն ավարտած լրագրող ի՞նչ գործ ունի:
Լրագրող-Ժուռնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել:
Գ.Ծառուկյան- Ուրեմն՝ լավ չես ավարտել, ծանոթի միջոցով երեւի:
Լրագրող-Կարմիր դիպլոմով եմ ավարտել:
Գ.Ծառուկյան –Ներողություն, ես գործարար չեմ, սեփականատեր եմ ու տվել եմ կառավարման, ու կարմիր դիպլոմը ծանոթի միջոցով են քեզ տվել: Դու էսօրվա օրով եկել եք ուզում եք հունից հանեք, ասում եք՝ ինչի ես պատգամավոր: Բա դո՞ւ ես ուզում պատգամավոր դառնաս: Դու ի՞նչ ես անելու: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր է, որ քարը քարին չի դրել:
Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին նաեւ ներդրումային միջավայրից, ինչին ի պատասխան վերջինս ասաց.«Ես վարչապետին շատ հարգում եմ, ինձ ճիշտ հասկացեք, ինքն ուզում է անել, ներդրումների համար այն պայմանները չկան: Ներդրումների համար լավ կլինի լինի 1 պատուհան, որ էն բնության պահպանությունից, «պաժարնիկից», էկոնոմիկայից օրգանից, հարկայինից, մարզպետարանից թղթեր են պետք, տեւում ա մի տարի: Օրինակ՝ «ցեմզավոդի» կողքը թագաժառանգը կառուցում ա սիլիցիումի գործարան, իմ հետ: Կառավարումն իրենք ենք անելու: Մի տարի դիմել ենք, հողը մերն ա, որ հողի բանը փոխվի, ասենք թե արոտավայրը դառնա արտադրական, ուղիղ մեկ տարի չի փոխվել: Վարչապետը իմացել ա, զանգել, բարկացել ա, մեկ ժամվա ընթացքում պատրաստել, տվել են: Մյուս թագաժառանգը՝ ասենք թե Քուվեյթի, ուզում ա հույրանոց կառուցի, Կեմպինսկին: Տարուկես ա՝ կանգնած ա, մարդը ուզում ա 100 միլիոն ներդրում անի, տուրիզմ զարգացնենք, ի՞նչն ա պատճառը, ինչ-որ կողքի հարեւանը անհիմն բողոքարկվելով…բայց կարելի է ասել արագացված կարգով, ոչ թե՝ դիմեցիր, 6 ամիս հետո… մի քիչ պետք ա ուշադրություն, ամեն մարդ պետքա սրտացավ լինի, արդյունավետ աշխատի, որ ամեն ինչ լավ լինի: Մենակ վարչապետի ցանկանալով չի կարող փոխվել…Արդյունավետ չաշխատելու դեպքում մարդը պետք է հրաժարական տա, որ մի ամբողջ ժողովուրդ չտուժի»:
Հետո Ծառուկյանն ասաց.«Որտեղ էլ մտնեմ՝ ազգի պատիվը բարձր է պահում՝ որպես մարդ, որպես պատգամավոր: Եթե Ծառուկյանը պատգամավոր չլիներ, գնաց Եվրոպա ամբողջ 70 հոգի բերեց, 30 հոգի տարավ Ղարաբաղ: Ծառուկյանը որտե՞ղ կարա գնա՝ լիարժեք կազմակերպի, համախմբի, իր ազգի պատիվը բարձր պահի…
Պետք է մեկը գնա, որ իրա առեւտուրն անի, օրապաhիկը ստանա..դայա ձեզ (դիմում է լրագրողներին, Ն.Բ.) պետք, դուք ուրիշ լավը չեք ուզում տեսնել…ամեն անգամ ուզում եմ ձեզ հետ շատ ջերմ, քաղցր, տեղը տեղին, ախր դուք, ախ հասկանում եք, այնպիսի՝ ոնց որ դուք էս երկրում չապրեք, ոնց որ դուք էս երկրի հաջողությամբ չուրախանաք, ձեզ պետք է անպայման մի բան խառնել, ձեր ցավը տանեմ…»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ