Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Հանրային խորհրդի այսօրվա նիստում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, քննադատելով իշխանությանը, կարծիք հայտնեց, որ հանրությունը պետք է դիմադրի այսօրվա իրավիճակին, որը ստեղծում է նոր իշխանությունը: Ասվածի շուրջ ՀԽ անդամ Անահիտ Բախշյանը հարցադրում արեց. «Ասացիք, որ պետք է դիմադրել: Նոր հեղափոխություն եք առաջարկո՞ւմ: Դիմադրել չի նշանակո՞ւմ հեղափոխություն անել, հեղափոխություն անե՞նք»: Վազգեն Մանուկյանն ի պատասխան ասաց, որ ՀԽ-ն նախորդ ժամանակահատվածում էլ էր դիմադրում էր, բայց դա մամուլով չէր երեւում, դա հանդիպումներում էր երեւում:
Մանուկյանը պնդեց կարծիքը, որ եթե երեւույթն ընդունելի չէ, պետք է դիմադրել. «Օրինակ՝ Արա Բաբլոյանի դեմ քրեական գործի դեմքում»: Անահիտ Բախշյանը նկատեց. «Ձեզ համար Քոչարյանի դեպքն էլ է ոչ ընդունելի…»: Մանուկյանը նշեց, որ իշխանությանը պետք է ցույց տալ, թե որ հարցում ժողովուրդն ունի տարակարծություն եւ որ պետք է դիմադրել: «Հանրային խորհուրդը չի կարող դիմադրել, որովհետեւ այդ դեպքում կլինի ընդդիմություն»,-իր հերթին չհամաձայնեց ՀԽ անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև