Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի համար զարմանալի է այն փաստը, որ վերջերս քննարկվում է Հանրային խորհրդի գործունեության, լինել-չլինելու հարցը:
«ՀԽ-ն սահմանադրական մարմին է: Լինի Ալեն Սիմոնյանը, թե որեւէ այլ մեկը, որը կհամարձակվի պահանջել ՀԽ-ից, թե ինչ է արել գործնականում, կարելի է համարել, որ նա ՀԽ գործունեության իմաստը չի հասկանում»,-ՀԽ այսօրվա նիստում, որտեղ քննարկվում է ՀԽ արդյունավետության հարցը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է» արտահայտությանը, ասաց Արշակ Սադոյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/485756895367200/
Նա վրդովմունք արտահայտեց. «Փոխարենն Ալեն Սիմոնյանը պետք է հարցներ, թե ինչ խորհուրդներ է տվել ՀԽ-ն կառավարությանը, ԱԺ-ին, նախարարություններին, որոնք չեն արվել»:
Կարդացեք նաև
Ապա Սադոյանը դժգոհեց, որ տասից ավելի պաշտոնական նամակներով մի շարք հարցերի շուրջ դիմել է վարչապետին, ԱԺ-ին եւ այդ թվում Ալեն Սիմոնյանին. «Հարգելիներս, գոնե պատասխանեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ