Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների համար պատրաստվող սննդի որակը գոհացնող է, արդյունքները՝ շոշափելի. Սրբուհի Գալյան

Նոյեմբեր 07,2019 17:43

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին:

Հիշեցնենք, որ ծրագիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ հոկտեմբերի 16-ից:

Փոխնախարարը և ՔԿՎ պետը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ եղել են ճաշարանում, համտեսել ՔԿՀ-ում պահվող անձանց համար պատրաստված սնունդը, զրուցել դատապարտյալների հետ:

Փոխնախարարի խոսքով՝ մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակը գոհացնող է, արդյունքները՝ շոշափելի. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, նկատվում է նաև հանձնուքների թվի նվազում:

Նշենք, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

Տեղեկացնենք նաև, որ 10.09.2019 թվականին էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով հայտարարվել է գնման ընթացակարգ, որին մասնակցել է մեկ մասնակից՝ «ՌԵԴԻՍԹԵԴԻ» ՍՊԸն և վերջինս ճանաչվել է գնման ընթացակարգի հաղթող:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930