Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն այսօր շատ ավելի մոտիկ է 37 թվին». Վազգեն Մանուկյան

Նոյեմբեր 07,2019 17:35

Վերջին շրջանում քննարկվում է Հանրային խորհրդի՝ անհրաժեշտ լինել-չլինելու հարցը, հարձակումներ են հանրային խորհրդի եւ նրա նախագահի դեմ: Այս մասին այսօր ՀՀ Հանրային խորհրդի նիստում հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Որպես պատճառ նա մատնանշեց, որ վերջին շրջանում ինքը հանդես է եկել ՀՀ նոր իշխանության եւ երկրում տիրող իրավիճակի հասցեին քննադատություններով:

Վազգեն Մանուկյանը նշեց. «Կարծում եմ՝ ՀՀ-ն այսօր շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակմանը, եւ այս վտանգը բոլորի շեմին է: Հանրությունը պետք է դիմադրի եւ իշխանությանը բացատրի այդ քայլերի վտանգավորությունը ՀՀ-ի համար: Մենք թուլանում ենք, հետ ենք գնում: Շատ անգամ ասում են՝ ժողովուրդը մեր հետ է, բայց կներեք, դա ինձ համար փաստարկ չէ»:

Վազգեն Մանուկյանը նաեւ նշեց, որ առաջիկայում իր ապագայի վերաբերյալ որոշում կընդունի, իսկ այժմ պետք է քննարկել, թե ինչում է կայանում ՀԽ գործունեության անհրաժեշտությունը, քանի որ այդ հարցը վերջերս եւս քննարկվում է տարբեր շրջանակներում:

https://www.facebook.com/aravot.am/videos/2723534127873698/

 

ՀԽ անդամ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարեց. «Արդյունավետ կարող է լինել առնվազն այն մարմինը, որը կառավարության պատշաճ վերաբերմունքի է արժանանում, օրինակ՝ շենքային պայմաններ: Այդ հարցը դեռ լուծված չէ, բայց ՀԽ-ն աշխատում է: Հենց ՀԽ-ն պետք է դառնա այն ամբիոնը, որտեղ քաղաքակիրթ ձեւով, այլ ոչ թե հայհոյանքով, հարցեր են բարձրաձայնվում: Փողոց փակելը, հայհոյելն ու ճչալն են այսօր արմատավորվում: Որեւէ պաշտոնյա, լինելով անտեղյակ, չի կարող դատապարտել Հանրային խորհրդին, որի արդյունավետությունը պետք է բարձրանա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Ժողովուրդի կամքն ու կարծիքը՝ այդ նույնն է թե՝ընտրությունը, Վ. Մանուկյանի համար փաստարկ չե,կամ էլ ,ուրիշ կերպ ասած՝ թքած ժողովրդի վրա…հետաքրքիր է Վ.Մ-ն ալդ մտքի ,,գոհրները,, ,շաղ տալով,գոնե հաջորդ օրը կարդում է ,թե ինչ է ասել,կամ ինչեր է….վայ՞ մեղա տ.աստված…էս մարդը լրիվ շողուլից ընկել է,մի 25 տարի առաջ նա լսվում էր:Ահա թե ինչեր է անում՝ երկար տարիների թմբիրը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930