Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Միացյալ Նահանգները երկուստեք անելիքներ ունեն Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն էապես մեծացնելու գործում

Նոյեմբեր 07,2019 16:22

Այսօր Ազատ Դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մերի Ալեքսանդրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, անվտանգության և տնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Դեսպան Թրեյսին իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ Ազատ Դեմոկրատների հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»։

Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Միացյալ Նահանգները երկուստեք անելիքներ ունեն Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն էապես մեծացնելու գործում, ինչն էլ հնարավորություն կտա տնտեսության և ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և զարգացման:

Խաչատուր Քոքոբելյանը նաև բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում, ինչպես նաև իր երախտագիտությունն է փոխանցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից օրերս ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:

 

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930