«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։
«Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ։ ՀՔԾ-ից խոստացան ճշտել տեղեկությունը։
Ուշագրավ է, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել էր, թե նախօրեին ՀՅԴ-ականների կողմից ԿԳՄՍ նախարարության շենք բերված արկղը պատրաստվում է լցնել «տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց»