Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:
«Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում: