Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Պատրաստվում եմ ՀՅԴ-ի բերած արկղերը լցնել քրեական գործերով ու հետ ուղարկել

Նոյեմբեր 07,2019 15:13

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար  Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադառնալով հրաժարականի պահանջով իր դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերին, որի ընթացքում ցուցարարները արկղեր էին տարել, որպեսզի նախարարն իրերը հավաքի, ասաց՝ ինչո՞ւ Դաշնակցությունը սկսեց աղմկել կրթության ոլորտի բարեփոխումների դեպքում, որովհետեւ նախկինում տապալել են այս ոլորտի կառավարումը. «Ես, ճիշտն ասած, պատրաստվում  եմ ՀՅԴ-ի բերած արկղերը լցնել քրեական գործերով ու հետ ուղարկել: Նրա խոսքով, քաղաքական գործընթացներ են, բարեփոխումների ծավալը մեծ է եւ կլինեն խմբեր, որոնք կարող են նաեւ նման պահանջներ դնել։

Նա ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ միայն այն դեպքում, երբ կկարծի, որ իր լիազորությունները բավարար չի կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում

ԿԳՄՍ նախարարը խոսելով իր դեմ տեղի ունեցող գործողություններից, որն, ըստ նրա կազմակերպում է ՀՅԴ-ն, ասաց. «Նախ՝ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց քարտուղարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետեւ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսեւորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Ես կարծում էի, որ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսեւորեր, նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, երկրորդ՝ փոխեր իր անձերին, որովհետեւ նրանք տապալում են Դաշնակցությանը եւ շարունակում են տապալել։ Այն գործողությունները, որոնք հիմա տեղի են ունենում, միայն բացասաբար են անդրադառնում հասարակության մոտ նրանց վարկանիշի վրա»:

Նախարարի խոսքով, արտերկրյա իր ուղեւորությունների ժամանակ ինքը հանդիպումներ է ունենում հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում եւ ՀՅԴ կառույցի, եւ, նրա խոսքով, դրսում Դաշնակցության իրենց գործընկերներն ավելի «կառուցողական են ու ադեկվատ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարի խոսքով, իրենք պատրաստ են լսել բոլոր նրանց, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ մտահոգություն ունեն. «Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել։ Բայց ես ինչքան հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն  են հակված որեւէ պահանջ ձեւակերպելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են անում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այլեւս բացայայտ է թէ Պարոն Արայիկ Հարությունյանը ատակ անձ մը չէ, իր ստանձնած պաշտօնին համար: Այդ առումով, ան կը մարմնաւորէ Հայաստանի վարչակարգի ընդհանուր վիճակը: Ժողովրդային ճնշումի տակ իր հրաժարականը թերեւս զարթնումի, զգաստացման առիթ մը կը հանդիսանայ նոր իշխանութեան համար, ի օգուտ երկրին եւ ազգին: Առանց Ազգային Միասնութեան Կառավարութեան մը, այս կացութիւնը տանելի չէ, եւ ընթացքը՝ թաւալգլոր սայթաքում դէպի Անդունդ:

    Մ. Հայդուկ Շամլեան,Քանատա
    https://haytougchamlian.blog/
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930