Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Թուրքիային. Ermenihaber

Նոյեմբեր 07,2019 14:20

Եվրահանձնաժողովի ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մաչի Պոպովսկին հայտարարել է, որ Թուրքիայի առափնյա անվտանգության որոնողափրկարարական աշխատանքների ներուժի բարձրացնելու համար պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել:

Պոպովսկին հայտնել է, որ 50 մլն եվրո (շուրջ 320 մլն թուրքական լիրա) ֆինանսական օգնություն են հատկացնելու Թուրքիային, որի մասը ուղղվելու փախստականների կենցաղային պայմանների բարելավման համար:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն 2017թ. ի վեր մարդու իրավունքների խախտումների համար ընդհանուր առմամբ 1.2 մլրդ եվրոյից ավել գումար է կրճատել Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունից: Որպես փաստարկ ներկայացվել է, որ Թուրքիան առաջընթաց չի գրանցել բարեփոխումների, հիմնարար իրավունքի և ազատությունների հարցում:

2016թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային 6 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրեր:

Ermenihaber /ntv.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930