Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի համար դատարանի այսօրվա որոշումը սպասելի էր: «Կանխատեսելի էր: Այդ կնոջից՝ դատավորից, հիմա որեւէ ակնկալիք պետք չէ ունենալ արդարադատության հարցում»,-լրագրողներին ասաց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Հերթական ապօրինի որոշման վրա չեմ զարմանում»,-նշեց Լեւոն Քոչարյանը:
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ ըստ մամուլի՝ մարզերում Ռոբերտ Քոչարյանի աջակցությանն ուղղված ստորագրահավաքն ակտիվ չէ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Մամուլում ինչ ասես գրում են: Մեր ընտանիքի հետ կապված ինչ սուտ ու ստոր բան ասես՝ գրվել է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2169743383330621/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ