Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից առաջ նիստի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ։
Քոչարյանի ընդդիմախոս, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պաստառ պարզեց։ Դատարանի կարգադրիչները պատռեցին այն, ինչից հետո Գասպարին, իրեն բնորոշ անհնազանդության ձեւով, պառկեց հատակին։
https://www.facebook.com/aravot.am/videos/698501340658153
Կարգադրիչները նրան քաշքշելով վեր բարձրացրին եւ դուրս տարան։ Գասպարին բղավեց, որ այդ կերպ կարգադրիչներն օգնում են Քոչարյանի աջակիցներին։ Վերջիններս էլ աջակցության հերթական հավաքն էին անում դատարանի դիմաց։ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մերժումը լսելով` նրանք երկրորդ նախագահին «պատանդ» որակեցին։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2239870879638303
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ