Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ. ԿԳՄՍՆ

Նոյեմբեր 07,2019 14:10
shinararutyun

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում:  Այս տարվա  ԿԳՄՍ նախարարության հատկացումների  տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց  բյուջեում գումարների բացակայության պատճառով  մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների  վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների բարելավման մասին է։ «Այժմ նախարարությունը կատարում է ցուցակագրում, որ ամեն տարի հերթով իրականացնենք ուսումնական բնականոն գործընթացի կազմակերպման համար կարևոր աշխատանքները»,- նշել է նախարարը:

  • Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոցի» ուսումնական մասնաշենքի կառուցման համար կհատկացվի 70 մլն 520 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել ներքին ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության,  կաթսայատան կառուցման, բետոնե եզրաքարերի և մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ:
  • Արարատի մարզի «Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի» կաթսայատան վերակառուցման աշխատանքների համար կհատկացվի շուրջ 12 մլն 331 հազար  դրամ:  Նախատեսվում է տեղադրել 220 կիլովատտ-ժամ հզորությամբ 2 ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, պոմպերի և օժանդակ այլ սարքավորումներ:
  • «Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի» առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման համար կտրամադրվի 27 մլն 817 հազար դրամ: Նախատեսվում է 570.4 քմ ցինկապատ  թիթեղի, տեղադրում և մարզադահլիճի վերանորոգում:
  • «Երևանի թիվ 195 ավագ դպրոցի» տանիքի վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի 33 մլն 985 հազար դրամ: Նախատեսվում է կառուցել 2017.83 քմ հարթ տանիք և 867 քմ ցինկապատ թիթեղ:
  • Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման համար կհատկացվի 22 մլն 85 հազար դրամ: Նախատեսվում է տեղադրել 302.8 քմ ցեմենտ-ավազային հարթեցուցիչ շերտ, մետաղապլաստե դռներ, հարդարել պատերը, առաստաղն ու հանդերձարանները, վերանորոգել սանհանգույցները:
  • Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 2 մլն 802 հազար  դրամ: Նախատեսվում է երկրորդ հարկի պատերի, առաստաղների հարդարում, դռների և տանիքի նորոգում:
  • Սարդարապատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կհատկացվի 6 մլն 871 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել 4.87 խմ տանիքի կոնստրուկցիաների տեղադրում և հակահրդեհային պաշտպանություն, 358 քմ ցինկապատ թիթեղապատում, 40 մ ջրհորդանի կառուցում և հարդարման այլ աշխատանքներ:
  • Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցին
    վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար կհատկացվի 7 մլն 602 հազար դրամ:  Դպրոցին ամրացված 3602.3 քմ շենք-շինությունները ունեն հրատապ վերանորոգման կարիք: Նախագծի մշակումից և սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո շինարարական աշխատանքները կներառվեն հետագա տարիների պետական բյուջեում:

Կառավարության  մեկ այլ որոշմամբ, պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է նաև 42 մլն 166 հազար դրամ հավելյալ գումար: Դրանով նախատեսվում է Ուսուցչի օրվա շրջանակում պարգևատրված 77 ուսուցիչների տրամադրել համակարգիչներ, ինչպես նաև լուծել ընթացիկ մի շարք հարցեր:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930