Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. այդ ո՞նց եղավ մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների ու նպաստների համակարգում պարզվեց, որ 3-4 միլիարդ դրամ կարելի է խնայել

Նոյեմբեր 07,2019 13:37

«Այդ ո՞նց եղավ, որ մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների ու նպաստների համակարգում պարզվեց, որ 3-4 մլրդ դրամ կարելի է խնայել։ Բա ո՞ւր են եղել նախկին տարիներին էդ 3-4 միլիարդ դրամները, ինչո՞ւ չեն ծառայեցվել նպատակներին, ինչո՞ւ մանկատան երեխաների համար մինչեւ հիմա բնակարաններ չեն գնվել, ինչո՞ւ աղքատ ընտանիքներին շանս չի տրվել, որ իրենք իրենց աշխատանքով աղքատությունը հաղթահարեն։ Որովհետեւ ամբողջ համակարգը ծառայեցվել է մեկ բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, ծնկած վիճակում պահել»,-այսօր կառավարության նիստում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքին:

Վարչապետի խոսքով, չնայած քննադատություններին, ինքը գոհ է այս նախարարության աշխատանքից: Վարչապետն ասաց՝ «դուխով շարունակեք»:

Նրա խոսքով, ոչինչ չի մոռացվել, ամեն ինչի համար պետք է լինի պատասխանատվություն. «Եվ այս քաղաքականությունն իրականացրած մարդիկ, օգտվելով Հայաստանի ժողովրդավարությունից, դեռ խոսում են։ Լավ են անում, սահմանադրական իրավունք է։ Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ մի բան չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվել, եւ ամեն ինչի համար ժամանակին իր պատասխանը լինելու է։ Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ՝ այդ պատասխանատվությունը պետք է լինի քրեական, վարչական, թե այլ կերպ, բայց պատասխանատվությունն անխուսափելի է։ Այնպես որ, ես նախարարության գործունեությունից շատ գոհ եմ»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930