Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է լրատվամիջոցներին` ուշադրություն դարձնել վերնագրերին

Նոյեմբեր 07,2019 13:10

Ձեզ ծանո՞թ են միջազգային չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան ատելության խոսքը քրեականացնել`չվնասելով մամուլի եւ խոսքի ազատությունը. Այս հարցն այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի եւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղեց Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ ատելության խոսքը քրեականացնելու մասին նախագծի շուրջ իր նախկին գործընկեր-խմբագիրների հետ մի քանի տարի է՝ քննարկումներ են անցկացրել, սակայն տարանջատման սահմանը գտնել չեն կարողանում: Հարցը նաեւ ԵԽԽՎ-ում է տեւական ժամանակ քննարկվում, ատելության խոսքը Եվրոպայում նույնպես մեծ խնդիր է:

«Ատելության խոսքը` խոսքի ազատության երաշխիքներով չի պաշտպանվում»,- ասաց Արման Թաթոյանը`հավելելով, որ իր գնահատմամբ, հակառակը`բռնությունը, բռնության քարոզը, վիրավորանքը եւ այլն, խոսքի ազատության արժեքները նվաստացնող դրսեւորումներ են:

ՄԻՊ-ը հատկապես սոցիալական ցանցերում է անհասկանալի, խճճված եւ ակնհայտ ատելության խոսքի տարածման իրավիճակ արձանագրում:

Արման Թաթոյանը նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորեց`հետեւել սոցիալական ցանցերում տարածվող նյութերի մեկնաբանություններին, հեռացնել ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, քանզի դա լրատվամիջոցի պարտականությունն է եւ, եթե որեւէ նման մի հարցով մարդը հասնի ՄԻԵԴ, նաեւ լրատվամիջոցը պատասխանատվության կենթարկվի:

Արման Թաթոյանը հորդորում է նաեւ`առավել ուշադրություն դարձնել հոդվածների վերնագրերին: Ըստ նրա, այսօր երկու իրականություն գոյություն ունի`իրական եւ վիրտուալ, քանզի անհամեմատ մեծ թվով մարդ կա սոցիալական ցանցերում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930