Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 07,2019 12:14

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե «ապրիլյան պատերազմը հետեւանք էր Ադրբեջանի դիվանագիտական պարտության՝ բանակցային գործընթացում»։ Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դիվանագիտական հաղթանակ է տարել, ու դրա արդյունքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որի հետեւանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհ եւ 800 հեկտար տարածքի կորուստ։ Ինչ խոսք, ՀՀԿ-ն խիստ յուրօրինակ պատկերացում ունի «դիվանագիտական հաղթանակի» մասին։

Իրականում ապրիլյան պատերազմը հնարավոր եղավ հենց հայկական կողմի դիվանագիտական պարտության, ավելի ճիշտ՝ միմյանց հաջորդած մի քանի պարտությունների արդյունքում։ Ընդ որում՝ իրադարձությունների շղթան շատ պարզ ու տեսանելի էր։ Մինչ Սերժ Սարգսյանի կառավարությունն անշեղորեն «ասոցացվում էր» Եվրամիության հետ (ու բնականաբար՝ Ռուսաստանի կողմից թշնամական վերաբերմունքի արժանանում), Ադրբեջանն օգտվում էր բարենպաստ իրավիճակից ու Ռուսաստանից հսկայական ծավալներով ժամանակակից սպառազինություն ձեռք բերում, առանց որի ապրիլյան պատերազմը հազիվ թե հնարավոր լիներ սկսել։ Իսկ մեր բանակը դեռեւս «80-ականների զենքերով» էր զինված (լուրջ զինատեսակներ ձեռք բերել հաջողվեց միայն ապրիլյան պատերազմից հետո)։

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին անդամակցելու «գիշերային որոշումը» կայացրեց դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ, բայց «գնացքն արդեն մեկնել էր»՝ Ռուսաստանում Հայաստանն ընկալվում էր որպես անվստահելի գործընկեր, իսկ Արեւմուտքում՝ որպես «մի գիշերվա մեջ որոշում փոխող» եւ անհուսալիորեն Ռուսաստանից կախված միավոր: Հենց արտաքին-քաղաքական այս վայրիվերումներն էին պատճառը, որ Ադրբեջանին հնարավորություն տվեցին սկսել ապրիլյան պատերազմը։ Սպառազինությունը ձեռք էր բերվել, «արտաքին խաղացողների» համաձայնությունը կամ առնվազն լոյալությունը՝ նույնպես (ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքն այդպես էլ միանշանակորեն չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան)։ Ճիշտ է, հայկական զինված ուժերը մեծ ճիգերի գնով կարողացան կայունացնել վիճակն ու նվազագույն կորուստներով դուրս գալ վիճակից, բայց դրանից մեր դիվանագիտական պարտությունները հաղթանակներ չեն դառնում։

Բայց ՀՀԿ փոխնախագահն ուրիշ բան էլ է ասում՝ «եթե ուզում էիք ապրիլյան պատերազմ չլիներ, զիջեիք բանակցային գործընթացում, համաձայնվեիք ադրբեջանցիների հետ, եւ պատերազմ չէր լինի»։ Սա արդեն խոսում է այն մասին, որ նախկին իշխանությունները, փաստորեն, խեղաթյուրված պատկերացումներ ունեն դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության առաքելության վերաբերյալ ընդհանրապես։ Որովհետեւ, ըստ նրանց՝ ստացվում է, որ մեր արտաքին քաղաքական (դիվանագիտական) հաջողությունների միակ տրամաբանական արդյունքը պատերազմի վերսկսումն է, ու եթե չենք ուզում պատերազմ, ուրեմն պիտի դիվանագիտական պարտություններ ունենանք։ Կներեք, բայց այդ դեպքում դիվանագիտություն ընդհանրապես պետք չէ. կարելի է բանակցությունների սեղանի շուրջ պարզապես «պասլատ անել» բոլորին, եւ «հաղթական արդյունքը» (պատերազմը) երաշխավորված է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930